
Տոմսկի շրջանի մայրուղու մոտ շրջվել է խոզերով լի բեռնատարը։ Այս մասին հայտնում է НТВ-ն։
Բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի պատճառով մեքենան շրջվել է ճանապարհի վրա։ Վարորդը չի տուժել, քանի որ նրան ժամանակին դուրս են բերել մեքենայից։
Վթարի պատճառով խոզերից մոտ 30-ը վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի ետևի ոտքերը կոտրված են։ Կենդանիների մի մասը փախել է մոտակա գյուղ։
Տեղի բնակիչները, օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներն՝ խոզերին բռնելու փրկարարական գործողություն են կազմակերպել։ Դեպքի վայրում աշխատում են նաև անասնաբույժները։ auroranews.am