Զատկի տոներին ընդառաջ մթերային խանութներում ստուգումներ են տարվում

 Զատկի տոներին ընդառաջ մթերային խանութներում ստուգումներ  են տարվում

Զատկի տոնի մոտենալու կապակցությամբ Սննդի ազգային գործակալությունը ինտենսիվորեն ստուգում է սպառողական շուկան։ Գործակալության ստուգման խմբերը վերահսկում են ձվի վաճառքի կետերը, պահեստները, արտադրող օպերատորներին, հացի արտադրամասերն ու հրուշակեղենի խանութները ամբողջ երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Սննդի ազգային գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ ստուգումների ընթացքում ուշադրություն է դարձվում արտադրական գործընթացի սանիտարահիգիենիկ ստանդարտների, սննդի պահպանման պայմանների, ժամկետների, ինչպես նաև սպառողին սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կանոնների պահպանմանը։

«Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը չգնել ձու և բարձր ռիսկի պարունակող սննդամթերք (միս, ձուկ, կաթնամթերք) այն վաճառքի վայրերից, որտեղ հիգիենիկ նորմերը և վաճառքի պայմանները չեն պահպանվում։

Նշենք, որ այս տարի իրականացվել է ստուգում և փաստաթղթային վերահսկողություն ձվի 41 արտադրողների մոտ. մեկ բիզնես օպերատոր տուգանվել է՝ գրանցում չունենալու պատճառով։ Միևնույն ժամանակ, հրուշակեղենի արտադրամասերում իրականացվել է 175 ստուգում։ Հայտնաբերվել է 10 իրավախախտում, որոնց վերաբերյալ գործակալությունը կիրառել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումները», – նշված է հաղորդագրության մեջ։