Հարավային Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հարավային Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հարավային Կալիֆորնիայի Սան Դիեգոյի մերձակայքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Դիեգո շրջանի Ջուլիան լեռնային քաղաքում։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10:00-ին։

USGS-ը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով վնասվածքների կամ վնասի հավանականությունը փոքր է: Սան Դիեգոյի շրջանի ոստիկանությունը և Շերիֆի վարչությունը նույնպես հայտնել են, որ վիրավորների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացել: mtavari.tv

5,2 մագնիտուդով երկրաշարժից րոպեների ընթացքում Ջուլիանում 3,0 և 2,5 մագնիտուդ ուժգնությամբ կրկնվող հետցնցումներ են զգացվել։