Գորիում ավտոմեքենա է այրվել․ երկու հոգի մահացել են

Գորիում ավտոմեքենա է այրվել․ երկու հոգի մահացել են

Գորիի մունիցիպալիտետի Շավշվեբի գյուղի մոտ, մեքենան բախվել է երկաթե ամբարտակին, ապա հրդեհվել։ Մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է։

Ինչպես «Mtavari Arkhi»-ի կայքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 276-րդ հոդվածի 8-րդ մասով, որը վերաբերում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։ mtavari.tv