
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը JAXXON PODCAST YouTube-յան ալիքին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ինքն է ամենավտանգավոր մարտիկը թեւթև քաշային կարգում։
«Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել, որովհետև ես ամենավտանգավոր մարտիկն եմ թեթև քաշային կարգում։ Օլիվեյրան, Տոպուրիան, բոլորը ցանկանում են պայքարել գոտու համար։ Պատրաստ եմ հաջորդ մենամարտում կռվել գոտու համար», – ասել է Ծառուկյանը:
Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։ auroranews.am