Ամերիկացին ինքնաթիռ է առևանգել. կան վիրավորներ

Ամերիկացին ինքնաթիռ է առևանգել. կան վիրավորներ

Բելիզում ամերիկացին ինքնաթիռ է առևանգել: Այս մասին հայտնել է GazetaRu-ն: 

Նշվում է, որ տղամարդը դանակի սպառնալիքով վառելիք է պահանջել ու ցանկացել, որ նրան երկրից դուրս հանեն։ Ինքնաթիռը երկու ժամ քաոսային թռիչք է կատարել։

Ինքնաթիռում եղել է 14 ուղևոր և անձնակազմի երկու անդամ։ Երեք հոգի վնասվածքներ են ստացել: Ուղևորներից մեկը հրազենով վնասազերծել է չարագործին՝ սպանելով նրան։

Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սան Պեդրո օդանավակայանում: