
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է, քանի որ մեծ խորհուրդ ունի։ Այս տոնին ավանդական հյուրասիրությունների շարքում են տարբեր գույներով ներկված հավկիթները, ձկնեղենից պատրաստված ուտեստները, վայրի ուտելի բույսերը, քաշովիները, գինին, ինչպես նաև Զատկի թխվածքը։
Dailyhoro-ն գրում է, որ բազմաթիվ կարծիքներ կան այն մասին, թե ինչ չի կարելի անել այս տոնին։ Շատերը կարծում են, որ պահքից հետո կարելի անել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն իրականում կա մի քանի գործողություն, որ չի կարելի անել Զատկի տոնին։
Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել և այլն։ Եկեղեցականները նշում են, որ խիստ արգելքներ չկան, սակայն ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, քանի որ այդ օրը մեծագույն տոն է։
Սուրբ Զատիկի ավանդույթներ
Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։
Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։ tvnews.am