
Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։
Ինչպես նշել է Սեգարան, գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը մեկ րոպե սթրեսը վեց ժամվա ընթացքում խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։
«Սա այս վիճակում գտնվող մարդկանց նախատրամադրում է վարակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի», – բացատրել է բժիշկը:
Բժշկի խոսքով, երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակի մեջ, նրա օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ և ադրենալին, ինչը նորմալ է, քանի որ սա կոնկրետ վտանգի արձագանքման մեխանիզմ է։ Այնուամենայնիվ, այս հորմոնների մշտական արտազատումը հղի է սրտի ռիթմի խանգարումներով, նյութափոխանակության և մարսողության հետ կապված խնդիրներով, անքնությամբ և անհանգստությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և հիշողության վատթարացմամբ: