
Տիվայի մի քանի համայնքներում ձյան տեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումների։ Ընդհանուր առմամբ, 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Տիվայի հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Անցած 24 ժամվա ընթացքում մարզի կենտրոնական և արևելյան հատվածներում ձյուն է տեղացել, տեղ-տեղ ձյան մակարդակը հասել է 10 մմ-ի: Այսօր՝ ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ, Տիվայում անջատվել է 193 տրանսֆորմատորային ենթակայան։ Էլեկտրացանցերի վթարների վերացման համար ներգրավվել է 14 թիմ և 16 միավոր տեխնիկա։
Էլեկտրաէներգիայի անջատումների հիմնական մասը տեղի է ունեցել Կըզըլ քաղաքում։ Քաղաքի մանկապարտեզները երեխաներին չեն ընդունում, որոշ դպրոցները երկրորդ հերթափոխից անցել են հեռավար ուսուցման ձևաչափի։
Տիվայի Հանրապետություն ներառված է Ռուսաստանի կազմում, մայրաքաղաքն է Կըզըլ քաղաքը։