Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի տվյալները։

Ընդգծվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 17 կմ խորության վրա՝ Շեքիի եւ Օգուզի շրջանների մոտ։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։