Ինքնաթիռը բռնկվել է, ուղևորները տարհանվել են. ԱՄՆ

Ինքնաթիռը բռնկվել է, ուղևորները տարհանվել են. ԱՄՆ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միջազգային օդանավակայանում այրվել է Delta ավիաընկերության մարդատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է CBS News-ը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվող ուղևորները տարհանվել են։

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ հենց շարժիչից ծուխ է բարձրանում և բոց ժայթքում։ Միաժամանակ ուղևորները փչովի թեքահարթակներով լքում են ինքնաթիռը: 

«Airbus A330» 1213 չվերթը պետք է մեկներ Օռլանդոյից Ատլանտա՝ ավելի քան 200 ուղևորներով, անձնակազմի 10 անդամներով և երկու օդաչուներով, հայտնում է Delta-ն:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: auroranews.am