
Ռուսթավիի լճերից մեկում երեք դի է հայտնաբերվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածները հայր և մանկահասակ երեխաներ են, ովքեր ապրում էին Թելավիի մունիցիպալիտետի Քվեմո Խոդաշեն գյուղում։
Համագյուղացիների պատմելով՝ նրանք երկու օր առաջ անհետացել էին, որոնվում էին։
Ենթադրաբար, հայրն ու երեխաները ձկնորսության են գնացել Գարդաբանի։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը։ interpressnews.ge