
Ուդե գյուղում 15-ամյա Թոռնիկեի ընտանիքը մի քանի ժամ շարունակ փնտրում է նրան: Թոռնիկեի մոր խոսքով՝ տղան փախել է տնից: Նա հագած է կապույտ վերնաշապիկ և մոխրագույն տաբատ։ Անհայտ կորած տղան չի կարողանում խոսել։
«Չեմ հիշում, թե կոնկրետ որ ժամին է դուրս եկել տնից։ Մենք իջանք գերեզմաններից, երևի 5 րոպե էլ մենակ չէր լինի, այդ ժամանակ էլ փախել է տնից։ Կապույտ շապիկով էր, մոխրագույն սպորտային տաբատով, սպիտակ սպորտային կոշիկներով»,- պատմում է «Հարավային դարպասի» մոտ կորածի մայրը՝ Դիանան։
Տղային ընտանիքի անդամների հետ որոնում են Ուդե գյուղի բնակիչներն ու ոստիկանները։
Եթե գտնեք, խնդրում ենք կապվել Դիանայի հետ 597870818 հեռախոսահամարով: sknews.ge