Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը

Որոշ մթերքներ կարող են փչացնել ձեր գիշերային քունը, զգուշացրել է դիետոլոգ Մելիսա Միտրին։ Eat This, Not That-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք ազդում են գիշերային հանգստի վրա:

Միրթին զգուշացրել է, որ ընթրիքին քաղցրավենիքները կարող են արթնացնել կեսգիշերին: Նա բացատրել է, որ այս էֆեկտը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների հետ։ Նաև, նրա խոսքով, գիշերը օգտագործվող կծու և յուղոտ սնունդը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։

Դիետոլոգը պարզաբանել է, որ կծու մթերքները փչացնում են քունը, քանի որ առաջացնում են թթվային ռեֆլյուքս և ստամոքսում ծանրության և անհարմարության զգացում։

Բացի այդ, հավելյալ համեր, գույներ և այլ քիմիական հավելումներ ունեցող սնունդը կարող է առաջացնել անքնություն: Միրտին պարզաբանել է, որ այդ նյութերը, մասնավորապես, նպաստում են ցիրկադային ռիթմի խախտմանը։

Սննդաբանը հավելել է, որ ալկոհոլն ու կոֆեինն ավանդաբար վնասակար են համարվում քնի համար։ Նա պարզաբանել է, որ այս ըմպելիքներն անխուսափելիորեն վատացնում են քունը, սակայն որոշ մարդիկ դա զգում են անմիջապես, իսկ մյուսները՝ միայն ժամանակի ընթացքում։ Քնի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար Միտրին խորհուրդ է տվել դրանք չխմել երեկոյան։