
Ուսանողների ֆինանսավորման ծրագրի շրջանակում Թբիլիսիի քաղաքապետարանում մարտի 5-ից մինչ օրս ստացվել է ավելի քան 1 900 դիմում, որից 254-ը արդեն բավարարվել է, – այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանի կառավարական նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ ուսանողների ուսման ֆինանսավորման ծրագիրը նախատեսում է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների անդամ և հաշմանդամություն ունեցող ուսանողների համար 2024-2025 ուսումնական տարվա գարնանային սեմեստրի ուսման վարձի ֆինանսավորում։
«Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է։ Իհարկե, ստացված դիմումների քննարկումն ընթանում է, և աստիճանաբար բոլոր դիմումները կբավարվեն։ Դիմումների ընդունումն ընթանալու է մինչև մայիսի 31-ը։ Խնդրում եմ լինել ակտիվ, ներկայացնել դիմումները, և քաղաքապետարանը ամբողջությամբ աջակցություն կցուցաբերի», – հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։
Նույն ժամանակ Կալաձեն նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններից ստացված տվյալների հիման վրա 442 առաջադեմ մագիստրանտներ կստանան Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը, ինչը նույնպես կարևոր է երիտասարդներին աջակցելու տեսանկյունից։