
Դենմանի սառցադաշտ կատարված գիտարշավի ընթացքում, որը գտնվում է Արևելյան Անտարկտիդայի ափին, գիտնականները հայտնաբերել են մի շարք արտասովոր ծովային օրգանիզմներ, որոնցից որոշները նախկինում գիտությանը հայտնի չեն եղել։ Այս մասին հայտնում է Live Science-ը։
Գիտարշավը տևել է երկու ամիս, և ինչպես պատմում է պրոֆեսոր Յառու Սթրագնելը, թիմը հավաքել է մեծ քանակությամբ յուրահատուկ կենսաբանական նմուշներ։ Ամենահետաքրքիր հայտնաբերումներից մեկը եղել է այսպես կոչված «ծովային խոզուկը»՝ խորջրյա մի կենդանի, որի մարմինը ուռած է, իսկ վրայից դուրս են գալիս փոքրիկ ելուստներ, որոնք հիշեցնում են ոտքեր։
Այս էակները ապրում են մոտավորապես 6 կիլոմետր խորության վրա և հիմնականում սնվում են օրգանական մասնիկներով, որոնք նստում են ծովի հատակին։
Գիտնականները կարծում են, որ այս նոր բացահայտումները կարող են ոչ միայն հարստացնել մեր պատկերացումները օվկիանոսների էկոհամակարգերի մասին, այլև օգնել հասկանալու, թե ինչպես են որոշ տեսակներ կարողանում գոյատևել ծայրահեղ պայմաններում։