Մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել է երիտասարդ կին

Մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել է երիտասարդ կին

ՆԳՆ Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Չինաստանի քաղաքացի, 1988 թվականին ծնված Ս.Ֆ.-ն ձերբակալվել է մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով։

«Դատավորի որոշման հիման վրա իրականացված թաքնված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը որոշակի գումարի դիմաց Բաթումիի մերսման սրահում պարբերաբար տարածք է հատկացրել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց», – ասվում է ՆԳՆ-ում։

Ոստիկանները բերման են ենթարկել Ս.Ֆ.-ին․ Նա որպես մեղադրյալ կալանավորվել է դատավորի որոշմամբ։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է մինչև չորս տարի ազատազրկմամբ։