Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից։

Այս մտադրության մասին նա հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ վերջին շրջանում սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում էր Ղարիբաշվիլիի անհետացումը հասարակական-քաղաքական դաշտից։

Ի դեպ, անցած տարեվերջին տեղեկություն տարածվեց, որ Ղարիբաշվիլին հեռանում է «Վրացական երազանք»-ից։ Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերին, հրապարակվեցին նրա լուսանկարները հիվանդանոցում։ Նա ասաց, որ մարզումների ժամանակ վնասել է ուսը, բայց հասարակության շրջանում լուրեր տարածվեցին, որ իրականում նրան ծեծի են ենթարկել կուսակիցները։ Այս լուրերը հերքեցին «Վրացական երազանք»-ը և անձամբ Ղարիբաշվիլին։