Վրաստանում կարող է հավելյալ 9 ոչ աշխատանքային օր հայտարարվել

Վրաստանում կարող է հավելյալ 9 ոչ աշխատանքային օր հայտարարվել

Վրաստանում հնարավոր է, որ հավելյալ 9 եկեղեցական տոն հայտարարվի ոչ աշխատանքային օր։ Օրենսդիր մարմնին նման օրենսդրական առաջարկով դիմել է Թբիլիսիի Անչիսխաթիի տաճարի երգչախմբի ղեկավար Զաալ Ծերեթելին։

«Քաղաքացիական հանգստի օրերին բոլոր հավատացյալներին՝ աշխատող թե չաշխատող, հնարավորություն է տրվում անխոչընդոտ այցելել եկեղեցի, մասնակցել տոնական պատարագին և միանալ եկեղեցու կողմից սահմանված տոնակատարությանը։

Սակայն ուշադրությունից դուրս են մնացել մի շարք կարևորագույն եկեղեցական տոներ։ Դրանցից յոթը դասվում են Տիրոջ տասներկու գլխավոր տոների շարքին, իսկ երկուսը՝ առաքյալներին համազոր սրբերի և մեծ սրբերի հիշատակի օրեր են։

Հետևաբար, եթե այդ տոնական օրերը համընկնում են աշխատանքային օրերի հետ, քաղաքացիները չեն կարողանում աշխատանքի պատճառով գնալ եկեղեցի, և պատարագները հաճախ կատարվում են գրեթե դատարկ տաճարներում», – նշված է Ծերեթելիի կողմից խորհրդարանին ուղարկված նամակում։

Հիշեցնենք, որ ներկայումս Վրաստանում սահմանված է 18 ոչ աշխատանքային օր, որոնք համընկնում են աշխարհիկ կամ ուղղափառ եկեղեցական տոների հետ։ tv9news.ge