Մարդը կարող է կառավարել իր իմունիտետը

Մարդը կարող է կառավարել իր իմունիտետը

Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները՝ հետազոտելով իրենց ազգակից՝ հոլանդացի Վիմ Հոֆի ֆենոմենը, նշում են, որ յուրաքանչյուր մարդ մի շարք հատուկ վարժությունների միջոցով կարող է կառավարել իր իմունային համակարգի աշխատանքը:

Նշենք, որ Վիմ Հոֆը շնորհիվ շատ ցածր ջերմաստիճանին դիմակայելու կարողության հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նաիր իսկ կողմից մշակված շնչառական և մեդիտացիոն վարժությունների կիրառման շնորհիվ դարձել է սառցադիմացկուն:

Գիտնականները երկու խումբ կամավորների մասնակցությամբ փորձ են կատարել: Մի խումբը մարզվում էր Հոֆի մեթոդով, իսկ մյուս խումբն ապրում էր իր սովորական կենսակերպով:

Վերջում կատարվել է «բորբոքային տեստ», որը ցույց է տվել, որ առաջին խմբի անդամների զգայունակությունը մրսածության հիվանդությունների հանդեպ զգալիորեն նվազել է:

Նրանց արյան մեջ ինտերլեյկինների քանակը բարձրացել էր (այն իրենից ներկայացնում է հակաբորբոքային սպիտակուց), իսկ բորբոքային սպիտակուցների քանակը՝ նվազել: 168․am