Ուժգին պայթյուն է որոտացել Իրանում․ կա զոհ

Ուժգին պայթյուն է որոտացել Իրանում․ կա զոհ

Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 29-ի առավոտյան Իրանի պաշտպանական ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։

«Սպահանի ՊՆ ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրենը հայտնել է «Ավա Նար Պարսյան» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ այրվածքներ ստացել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական և հրշեջ խմբեր, պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։