
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հանդիպել է հրդեհից տուժած առևտրականների հետ։
Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երեկ կայարանի հրապարակի մոտ գտնվող շուկայում բռնկված հրդեհի հետևանքները և տուժածների առջև ծագած խնդիրները։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ տուժածները քաղաքապետարանին կտրամադրեն ավելի ճշգրիտ տեղեկատվություն այրված տարածքի մակերեսի, տուժածների թվի և վնասի չափի մասին։
«Շատ մարդիկ են տուժել։ Վնասը շատ մեծ է։ Մենք շատ գոհ ենք Իրակլի Խմալաձեի հետ հանդիպումից։ Մենք մեծ հույսեր ունենք։ Ես հավատում եմ, որ հանդիպումը որոշակի արդյունքներ կբերի», – հանդիպումից հետո ասել է «Բաքնի» շուկայի մենեջեր Մզիա Բուչուաձեն։