Աղջկա ստամոքսից 15 սմ երկարությամբ գդալ են հանել

Աղջկա ստամոքսից 15 սմ երկարությամբ գդալ են հանել

Մոսկվայում բժիշկները վիրահատությամբ 14-ամյա աղջկա ստամոքսից 15 սանտիմետր երկարությամբ մետաղյա գդալ են հանել։ Աղջիկը փորձել է գդալով կոկորդից հանել խնձորի կտորը և կուլ է տվել գդալը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Բժիշկները աղջկան տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք։

Որովայնի ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է ստամոքսում օտար մարմնի առկայությունը։ Վիրահատությունն անցկացվել է էնդոսկոպիկ եղանակով և ավարտվել է հաջողությամբ։