Երկրորդ աշխարհամարտի մասնակիցները կստանան 2 000 լարի, իսկ զոհվածների ընտանիքի անդամները՝ 1 000 լարի

Երկրորդ աշխարհամարտի մասնակիցները կստանան 2 000 լարի, իսկ  զոհվածների ընտանիքի անդամները՝ 1 000 լարի

Կառավարության որոշմամբ՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները կստանան միանվագ սոցիալական աջակցություն՝ 2 000 լարի, իսկ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքի անդամները՝ 1 000 լարի։

Կառավարության վարչակազմի հաղորդմամբ, ֆինանսական օգնությունը կտրվի Վետերանների հարցերով պետական ծառայության վետերանների հաշվառման էլեկտրոնային բազայում գրանցված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքի անդամներին։

Ըստ որոշման՝ ամբողջ Վրաստանում միանվագ սոցիալական օգնության տրամադրումը կիրականացնի Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ծառայության գործակալությունը, իսկ Թբիլիսիում գրանցված պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքներին այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցների հատկացումը կապահովի Թբիլիսիի քաղաքապետարանը։

Որոշումն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։