
«Վրացական երազանքի» կառավարության տվյալներով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ Բեսիկ Ամիրանաշվիլին այլեւս չի զբաղեցնի Սամցխե-Ջավախեթիի շրջանի նահանգապետի պաշտոնը։ Նրան կփոխարինի Զաալ Գելաշվիլին։
«Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու մարզերի զարգացմանն առնչվող ծրագրերի արդյունավետ իրականացմանը և այս գործընթացում մարզերի համար կարևոր է ունենալ փորձով, պրոֆեսիոնալիզմով և բարեխղճությամբ աչքի ընկնող առաջնորդներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ի գիտություն, Բեսիկ Ամիրանաշվիլին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսի 20-ից։sknews.ge