
«Վրացական երազանք»-ը նախատեսում է մոտ ապագայում չեղարկել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» կրթական ծրագիրը:
«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ «մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված 1+4 կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի»։
Միքանաձեի խոսքով, Վրաստանի ոչ վրացախոս քաղաքացիների շրջանում պետական լեզվի իմացությունը «զգալիորեն բարելավվել է»: Նրա գնահատմամբ` վերջին տարիներին պետական լեզվի իմացության առումով իրավիճակը «արմատապես փոխվել է դեպի լավը»։
«Մեր համաքաղաքացիների, էթնիկ հայ և ադրբեջանցի համաքաղաքացիների շրջանում՝ հատկապես երիտասարդների շրջանում», — ասել է Միքանաձեն:
Միքանաձեն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տվել հաշտեցման և քաղաքացիական հավասարության վերաբերյալ նախարարության հետազոտությունը, ըստ այդ տվյալների՝ էթնիկապես ոչ վրացական բնակչության երիտասարդության 93 տոկոսը «լավ մակարդակով տիրապետում է վրացերենին»։
«Իհարկե, նման տվյալները մեծացնում են մեր մոտիվացիան, և ես կարծում եմ, որ եթե այս գործընթացը շարունակվի այս պայմաններում, մի քանի տարի անց մենք ստիպված կլինենք ամբողջությամբ հրաժարվել 1+4 համակարգից, քանի որ որոշ չափով սխալ է, որ մենք մեր համաքաղաքացիներին դնում ենք անհավասար պայմանների մեջ։ Հետևաբար, այն տվյալները, որոնք մենք այժմ ունենք՝ հիմնված այս վիճակագրական վերլուծության վրա, ազատորեն մեզ հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ գուցե պետք է մտածել 1+4 համակարգը վերացնելու մասին մոտ ապագայում, քանի որ վրացերենի իմացությունը բավականին բարձր մակարդակի վրա կլինի բոլոր համաքաղաքացիների շրջանում, ինչը, իհարկե, արդեն իսկ հնարավորություն է տալիս մեզ վերացնելու այս համակարգը և գործելու համապատասխանաբար», — նշել է «Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը։ aliq.ge