
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
Auroranews-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:
Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է․
«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, նա հայտնաբերվել երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կապի մեջ է երեխայի ընտանքի հետ և ցանկացած վարկած կամ կասկածելի ահանազանգ անմիջապես ստուգվում է»,- հավելել է նա։