
Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն արդեն 11-րդ օրն է, շարունակվում են: Համագյուղացիները լրագրողների հետ զրույցում նշում են, որ լավ կլիներ, եթե երեխային գողացած լինեին, գոնե հույս կլիներ:
«Ոչ մի կոնկրետ բան չկա,այն մտքին են, որ գետի մեջն է երեխան, ուզում են հայտնաբերեն, մինչև չգտնվի ոչ ոք հանգիտ չի նստի: Առևանգելու վարկածը դեռ առկա է»,- ասում են Տիգրանին որոնողական աշխատանքներին միացած համագյուղացիները:
Նրանք նշում են՝ այսքան ժամանակ, եթե չեն գտնում գետում, այդ գողանալու վարկածը մնում է:
«Չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի, եթե իմացել ենք, ջրով է գնացել, հայտնաբերվել է: Բոլորս ուզում ենք ողջ առողջ գտնվի երեխան, մեր միակ ցանկությունը դա է: Ասում ենք, ավելի լավ է՝ գողացած լինեն, քան թե ջրում լինի, որ գոնե հույս է»,- նշել են համագյուղացիները։ auroranews.am