Ծնունդով Փոկա գյուղից Համազասպ Ղույումչյանը 70-ն անց տարիքում աշխատանքի է ընդունվել դպրոցում

Ծնունդով Փոկա գյուղից Համազասպ Ղույումչյանը 70-ն անց տարիքում աշխատանքի է ընդունվել դպրոցում

Ծնունդով Ջավախքից, Փոկա գյուղից Համազասպ Ղույումչյանը 70-ն անց տարիքում մշտական աշխատանքի է ընդունվել դպրոցում։ Մանկավարժությանը վերադարձել է ավելի քան քսան տարվա դադարից հետո։ Աշխատել է դասվար, հայերենի ուսուցիչ, դասախոս։

Երկու 2000-ների սկզբին մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ այժմ դպրոցում շախմատ է դասավանդում։ Դրա համար նախ վերապատրաստման դասընթացների է մասնակցել Շախմատի ակադեմիայում, քննություն հանձնել և ձեռք բերել դպրոցում աշխատելու իրավունք։ Հետո էլ դպրոցում մասնակցել է թափուր տեղի մրցույթին ու հաղթել է։

Բայց այսքան ճանապարհը անցնելուց հետո, երբ դպրոցի դռները նորից բացվեցին իր առաջ, կասկածը մի պահ գլուխ բարձրացրեց. իսկ եթե չկարողանա՞։ Մանավանդ երբ մտել է դասարան ու տեսել երեսունհինգ աշակերտների, որոնց համար շախմատի դաս կազմակերպելը նոր բան էր իր կյանքում։

Սակայն Համազասպ Ղույումչյանը կրկին ապացուցեց, որ տարիքից վեր է մարդու ուժը, երբ սիրտ ունի կրթելու, հոգի՝ հավատալու, և կամք՝ շարունակելու։ Նա դաս է տալիս ոչ միայն շախմատից, այլև ապրելու արժանապատվության ու մարդ լինելու արվեստից։