ԱՄՆ Միսսուրի նահանգում տորնադոյի հետևանքով 5 մարդ է զոհվել

ԱՄՆ Միսսուրի նահանգում տորնադոյի հետևանքով 5 մարդ է զոհվել

ԱՄՆ Միսսուրի նահանգում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով հինգ մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը։

Վնասվել է մոտ 5000 շենք և էլեկտրահաղորդման գծեր, հայտնում է Reuters-ը։

«Մեր քաղաքն այսօր սգի մեջ է։ Կյանքերի կորուստն ու ավերածությունները իսկապես սարսափելի են», – ասել է քաղաքի քաղաքապետ Կարա Սփենսերը։

Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ դեպքի վայրում մոբիլիզացվել է 17 փրկարարական ջոկատ, և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։ interpressnews.ge