
Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի մեկնման գոտում կինը մահացել է, երբ գովազդային վահանակն ընկնել է իր վրա: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:
Մահացածը Ղազախստանի քաղաքացի էր, նրա երկու հայրենակիցները նույնպես թեթև վնասվածքներ են ստացել, ասել Է Սմադիյարովը: Նա հավելել է, որ մահացածի հարազատների հետ արդեն կապ են հաստատել։
Հանրապետության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարը միջադեպը վերցրել է իր «անձնական հսկողության ներքո»: Դեպքի վայր է ուղարկվել հանձնաժողով, ընթանում են քննչական միջոցառումներ:
Հաղորդվում էր, որ գովազդային վահանակն ընկել է երկու կանանց վրա՝ Աստանա չվերթի վայրէջքի ժամանակ: Նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ երկրորդ տուժածը ստացել է կտրվածքներ։