
ԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։
Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։
Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, ինչպես նաև այն փաստը, որ երեխան դեռ փոքր էր և ծանր չէր կշռում։
Հաղորդվում էր, որ պատշգամբը ճաղերի փոխարեն պաշտպանիչ ապակի ուներ։ Դեպքի պահին բնակարանում չափահասներ են եղել։ shantnews.am