Արհեստական բանականությունը փրկել է ձեռքի ափով իր բախտը գուշակել խնդրող աղջկա կյանքը

Արհեստական բանականությունը փրկել է ձեռքի ափով իր բախտը գուշակել խնդրող աղջկա կյանքը

Նեյրոնային ցանցն օգնել է ժամանակին ճանաչել խնդիրները և կանխել փորձանքը։ Ուելսից Թրինիթի Դեյվենպորտը իր ձեռքի ափի լուսանկարն ուղարկել էր արհեստական ​​ բանականության չաթին և բոտին խնդրել կանխատեսում անել գծերի հիման վրա։ Սակայն անսպասելիորեն այդ անվնաս զվարճանքը մտահոգիչ երանգներ է ստացել։

Թրինիթիի հարցմանն ի պատասխան՝ նեյրոնային ցանցը գրել է, որ նրա ձեռքին տարօրինակ խալ է նկատել և խորհուրդ է տվել նրան հնարավորինս շուտ դիմել բժշկի՝ զննում անցնելու համար։ Աղջիկը լսել է արհեստական ​​ բանականության խորհուրդը և գնացել է հիվանդանոց։

Բժիշկները նմուշառում են արել խալից և դրա արդյունքում պարզել, որ բուժառուն ակրալ լենտիգինոզ մելանոմա ունի։ Բարեբախտաբար, այդ ժամանակ հիվանդությունը դեռ վաղ փուլում էր։ Բժիշկներն անմիջապես սկսել են աղջկա բուժումը, որը շատ արագ դրական արդյունքներ է տվել։ Թրինիթին կարողացել է ռեմիսիայի փուլ մտնել, իսկ հիմա կազդուրվում է տանը։