Վրաստանում գործազուրկների թիվն ավելացել է

Վրաստանում գործազուրկների թիվն ավելացել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,7 տոկոսային կետով և կազմել 14,7 տոկոս։

2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատողների թիվն աճել է 5,3 հազար մարդով (0,6%) և հասել 958,3 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը նվազել է 13,5 հազարով (3,0%) և կազմել 434,7 հազար։ Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն աճել է 10,8 հազարով (4,7%) և կազմել 239,4 հազար։

2025 թվականի առաջին եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2 տոկոսային կետով և սահմանվել 54,8 տոկոս, իսկ զբաղվածության մակարդակը նվազել է 0,5 տոկոսային կետով և կազմել 46,8 տոկոս։ Աշխատուժի մասնակցության մակարդակը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում նվազել է 0.2 տոկոսային կետով։

Նրանց տվյալներով՝ քաղաքային բնակավայրերում զբաղվածության մակարդակը նվազել է 1.0 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում այն աճել է 0.1 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 47.8 տոկոս և 45.3 տոկոս։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ կարդում ենք նաեւ, որ գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կանանց մոտ աճել է 0,5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 0,7 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 11,6 տոկոս և 17,0 տոկոս։