Ավելի քան 100 մեքենա տարվել է տուգանային հրապարակ. Վերջին զանգը՝ ՀՀ-ում

Ավելի քան 100 մեքենա տարվել է տուգանային հրապարակ. Վերջին զանգը՝ ՀՀ-ում

Այս տարի ևս Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ կանխելու անչափահասների կողմից մեքենա վարելու և ՃՏՊ-ների մասնակից դառնալու դեպքերը։

Այսօր՝ 12.00-ի դրությամբ Երևանում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Ոստիկանությունից։

Գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ auroranews.am