
Երկիրը մայիսի 27-ից սկսած՝ կհարվածի հզոր և երկարատև մագնիսական փոթորիկը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները։
Գեոմագնիսական փոթորիկը կմեկնարկի մայիսի 27-ին և կտևի մի քանի օր։ Դրա գագաթնակետը սպասվում է շաբաթվա կեսերին և կտևի մինչև հունիսի սկիզբ։ Մագնիսական խանգարումների առավելագույն ուժգնությունը կհասնի 9 բալից 6-ի և ավելիի։
Ինչպես հաղորդում է Zab.ru-ն, մագնիսական փոթորիկը կարող է տարբեր ախտանշաններ առաջացնել եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց մոտ։
Մասնավորապես, հնարավոր են գլխացավեր, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, հոդացավեր և քնի խանգարումներ։