Քոբուլեթիի ձեռնարկություններից մեկում տղամարդ է մահացել

Քոբուլեթիի ձեռնարկություններից մեկում տղամարդ է մահացել

Քոբուլեթիի իներտ նյութեր վերամշակող գործարանում մոտ 55 տարեկան տղամարդ է մահացել։

Ինչպես «interpressnews»-ին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերական, շինարարական և այլ աշխատանքների ժամանակ կանոնների խախտմանը։

Դեպքի այլ մանրամասներ անհայտ են։