
Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում Վախտանգ Գոմելաուրիին փոխարինելու է Գելա Գելաձեն։
Այս մասին հայտնի դարձավ վարչապետ Իրակլի Կոբախիձեի մամուլի ասուլիսի ժամանակ։
Գելա Գելաձեն զբաղեցնում էր Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Վախտանգ Գոմելաուրին այսօր լքեց ներքին գործերի նախարարի պաշտոնը։