
Վրաստանում վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանվել են լրացուցիչ պայմաններ։ Aliq.ge
Մասնավորապես, օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, անձը տեսական և/կամ գործնական վարորդական քննություն կհանձնի, եթե ներկայացնի փաստաթուղթ կամ բնակության վայրի վկայական, որը հաստատում է երկրում օրինական բնակությունը առնվազն 185 օրացուցային օրվա ընթացքում՝ քննությունից առաջ անընդմեջ տասներկու ամսվա ընթացքում:
«Սպասարկման գործակալությունը ծառայություններ կմատուցի օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող վարորդի թեկնածուին, որը հաջողությամբ հանձնել է տեսական քննությունը համապատասխան կատեգորիայի/ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի համար մինչև այս հրամանի ուժի մեջ մտնելը՝ համաձայն այս հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ գործող կանոնների», — նշված է «Օրենսդիր տեղեկագրում» հրապարակված հրամանում։
Նշենք, որ այս պահանջը չի տարածվի Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների վրա։
Հարկ է նշել, որ քննությանը մասնակցելու համար, այս պահանջներից բացի, Վրաստանի քաղաքացիները, նաև օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ տվյալները.