
Առնվազն 4 հազար կանադացիներ ստիպված են եղել լքել իրենց տները Սասկաչևանում անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը։
Արտակարգ դրություն մտցնելու պատճառով զինվորականները օգնում են փրկարարներին հրդեհները մարելու գործում։
«Սա Մանիտոբայում մարդկանց հիշողության մեջ ամենամեծ զանգվածային տարհանումը կմնա։ Ահա թե ինչու մեր կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ նահանգում, որպեսզի մենք կարողանանք արագ արձագանքել այս ճգնաժամին», – ասել է նահանգապետը։
Հավելենք՝ Կանադայի Մանիտոբա նահանգի վարչապետ Վաբ Քինյուն հայտարարել է 17 հազար մարդու տարհանման մասին անտառային հրդեհների պատճառով։ auroranews.am