Ղրիմ-Կոնգո տենդից Ասպինձայում երիտասարդ կին մահացել է

Ղրիմ-Կոնգո տենդից Ասպինձայում երիտասարդ կին մահացել է

Ասպինձայի մունիցիպալիտետի Օշորա գյուղում 50 տարեկանից փոքր մի կին մահացել է Ղրիմ-Կոնգո տենդից։ Նա մոտ երկու շաբաթ բուժվել է վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում։ Տեղեկությունը հաղորդում է «Սամխրետիս Կարիբչե»-ն։

Կնոջ մոտ Ղրիմ-Կոնգո տենդը հաստատվել է մայիսի 15-ին, և նա շուտով տեղափոխվել է Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոց։ Ասպինձայի առողջապահական կենտրոնի տվյալներով՝ հիվանդը մահացել է երեկ՝ մայիսի 27-ին։

Սա այս տարի Ասպինձայի մունիցիպալիտետում Ղրիմ-Կոնգո տենդի երկրորդ լաբորատոր հաստատված դեպքն է։ Անցյալ ամիս Ռուսթավի գյուղում Ղրիմ-Կոնգո տենդը հաստատվել էր 70 տարեկանից փոքր տղամարդու մոտ։ Նա իրեն լավ է զգում։

Սննդի ազգային գործակալությունը այսօր հայտարարություն է տարածել, որ Սամցխե-Ջավախեթիում սկսել է անասուններին բուժել հատուկ դեղամիջոցով։ Նրանց տվյալներով՝ մեր տարածաշրջանում գրանցվում է հիվանդության մարդկանց մոտ դեպքերի ավելի քան 80%-ը։

Ղրիմ-Կոնգոյի արյունազեղման տենդը մարդկանց մոտ ի հայտ է գալիս վարակված տիզի հետ շփումից (կծում, շփում մեռած տիզի հետ) 1-9 օր անց։ Այն բնութագրվում է բարձր ջերմությամբ։ Մաշկի տակ և խայթոցի հատվածում առաջանում են կապտուկներ, ինչպես նաև զարգանում է ներքին օրգաններից արյունահոսություն։

Հիվանդության ախտանիշները սկսվում են հանկարծակի դողով։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C, սկսվում է մկանային և գլխացավային ցավերով, փսխումով, լուծով։ Հիվանդությունը մարդկանց մոտ ծանր է և ժամանակին բուժման բացակայության դեպքում կարող է ավարտվել մահով։

Բարձր ռիսկի խմբում հիմնականում գտնվում են ֆերմերները, անասնապահները և անասնաբույժները, ինչպես նաև Ղրիմ-Կոնգոյի արյունազեղման տենդով վարակված մարդկանց հետ սերտ շփման մեջ գտնվող մարդիկ։

Նույն հիվանդությունից 2023 թվականին մահացել է Ախալցխայում բժիշկ։ 2022 թվականին Սակիրեում և Ադիգեյում գրանցվել է երկու մահ։

2020 թվականին Ախալքալաքում մահացել է 23-ամյա տղամարդ։ 2019 թվականին Ասպինձայում մահացել է 30-ամյա տղամարդ։