
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին երկրում բացարձակ աղքատության շեմից ցածր բնակչության բաժինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.4 տոկոսային կետով և կազմել է 9.4 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում բացարձակ աղքատության մակարդակը քաղաքային բնակավայրերում նվազել է 1.6 տոկոսային կետով և կազմել է 7.8 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում նվազել է 3.7 տոկոսային կետով՝ հասնելով 11.9 տոկոսի։
Սաքստատի տվյալներով՝ 2024 թվականին բացարձակ աղքատության մակարդակը նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկանների խմբում ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս (-4.0 տոկոսային կետ), 18-64 տարեկանների խմբում՝ 9.3 տոկոս (-2.1 տոկոսային կետ), իսկ 65 և ավելի տարեկանների խմբում՝ 6.7 տոկոս (-1.3 տոկոսային կետ)։ Բացարձակ աղքատության մակարդակը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նվազել է 2.4 տոկոսային կետով և կազմել է համապատասխանաբար 9.0 և 9.8 տոկոս։