
ԱՄՆ-ն արտաքսել է մի խումբ Վրաստանի քաղաքացիների։ Հայտնի է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունից։
Արտաքսվածներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Առողջապահության նախարարությունը չի նշել նրանց թիվը։ Դատելով դեպքի վայրից արված կադրերից՝ խոսքը առնվազն երկու տասնյակ մարդու մասին է։
Քաղաքացիներին օդանավակայանում դիմավորել է առողջապահության փոխնախարար Գիորգի Ցագարեիշվիլին։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր արտաքսել «միլիոնավոր» անօրինական ներգաղթյալների։ Հունվարի 20-ին իր երդմնակալությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ նոր նախագահը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ հարավային սահմանը փակելով անօրինական ներգաղթյալների համար։ Նա նաև հանձնարարել է Հայրենիքի անվտանգության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Պետդեպարտամենտին անհապաղ միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգներում անօրինական գտնվող միգրանտներին արտաքսելու համար։
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ երկրի արտաքսման ցուցակում կար 833 Վրաստանի քաղաքացի։ newsgeorgia.ge