
Վրաստանում նպաստառու անչափահասների թիվը 189 հազար 956 է։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, նրանցից 49 հազար 178-ը 6 տարեկանից փոքր են, իսկ 140 հազար 778-ը՝ 6-ից 18 տարեկան։ aliq.ge
Նաև հարկ է նշել, որ նպաստառու անչափահասների մեծ մասը գրանցված է Թբիլիսիում։
0-ից 18 տարեկան ապրուստի նպաստառուների թիվը ըստ տարածաշրջանների.
Ի դեպ, նպաստառու ընտանիքները/անհատները, որոնց ընտանիքի առնվազն մեկ անդամը մասնակցում է «2025 թվականի պետական զբաղվածության խթանման ծրագրին», և ընտանիքի հայտարարագրում նշված բոլոր անդամները (ներառյալ անչափահասները), 4 տարի շարունակ կմնան գրանցված «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» և իրավունք կունենան ստանալու «Ապրուստի նպաստ»։