Երևանում հարսանիքն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորը փեսայի եղբայրն է

Երևանում հարսանիքն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորը փեսայի եղբայրն է

Այսօր՝ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերը, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը: