Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել (H)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա.
Բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը Քայլելը և հեծանվավարությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ճարպակալման և դեպրեսիայի ռիսկը՝ նպաստելով լավ ինքնազգացողությանը։
Նվազեցնում է օդի աղտոտվածությունը և ածխածնի արտանետումները Ավտոմեքենաների փոխարեն հեծանիվ ընտրելը կրճատում է վնասակար արտանետումները՝ դրանով իսկ պայքարելով կլիմայի փոփոխության դեմ։
Խթանում է առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի ձևավորումը Ավելի շատ քայլող և հեծանվավարող մարդիկ նպաստում են ավելի քիչ խցանումների, ավելի հանգիստ փողոցներ և բարելավված հանրային տարածքների առկայության։
Խնայում է գումար Քայլելն ու հեծանվով երթևեկելը գրեթե անվճար են, ի տարբերություն մեքենայի վառելիքի, սպասարկման և կայանման ծախսերի։
Նպաստում է էներգախնայող ապրելակերպի ձևավորմանը Քայլելը և հեծանվավարությունը նվազեցնում են կախվածությունը վառելիքից՝ խթանելով մաքուր և արդյունավետ տեղաշարժի սովորույթներ։