Բիզնես ոլորտում աշխատողների միջին աշխատավարձն ըստ Geostat-ի

Բիզնես ոլորտում աշխատողների միջին աշխատավարձն ըստ Geostat-ի

2025 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվը կազմել է 771 հազար մարդ, ինչը 2.9%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Ըստ Geostat-ի՝ աշխատակիցների ընդհանուր թվի 43.9%-ը կին է, իսկ 56.%-ը՝ տղամարդ։

Վիճակագրական ծառայության պարզաբանմամբ` աշխատողների ընդհանուր թվի 43.7%-ը զբաղված է խոշոր բիզնեսում, 20.7%-ը՝ միջին բիզնեսում, իսկ 35.5%-ը՝ փոքր բիզնեսում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 718,9 հազար մարդ (2,2%-ով ավելի, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում), իսկ ձեռնարկությունների անձնակազմի ընդհանուր ծախսերը կազմել են 4,776 միլիարդ լարի (11,9%-ով ավելի, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում):

Ըստ տվյալների՝ 2025 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում զբաղվածների միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 2 հազար 169 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 184.2 լարիով), մինչդեռ կանանց աշխատավարձը կազմել է 1711 լարի (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 152.3 լարիով): aliq.ge

Geostat-ի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը ըստ ձեռնարկության չափի.

  • Խոշոր բիզնես – 2 հազար 311 լարի
  • Միջին բիզնես – 2 հազար 559 լարի
  • Փոքր բիզնես – 1675 լարի։