
Դոնալդ Թրամփի հետ հրապարակային առճակատումը բավականին թանկ նստեց Իլոն Մասկին: Մասկի ունեցվածքի գնահատումը նվազել է 34 միլիարդ դոլարով և կազմել 335 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է Tesla-ին, ապա նրա բաժնետոմսերի գնահատումը մեկ օրում նվազել է 14%-ով, ինչը նշանակում է, որ ընկերության կապիտալիզացիան 24 ժամվա ընթացքում նվազել է 152 միլիարդ դոլարով։
Նշենք, որ նախագահի կողմից հիմնադրված ընկերությունը նույնպես անբարենպաստ արդյունք է ունեցել։ Մասնավորապես, Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերի գնահատումը մեկ օրում նվազել է 8%-ով։ bm.ge