Կինը ընկել է երկրորդ հարկից

Կինը ընկել է երկրորդ հարկից

Այսօր՝ հունիսի 6-ին, Ախալցխեի Կոստավա փողոցի շենքի երկրորդ հարկից մի կին ընկել է։ Վիրավորին շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է կլինիկա։

Ականատեսների վկայությամբ՝ կինը պատշգամբում է եղել, երբ փայտե հատակի տախտակը հանկարծակի կոտրվել է, և նա ընկել է։

«70 տարեկան կլիներ, գիտակցության մեջ է եղել, երբ նրան տարել են կլինիկա։ Մենք չգիտենք, թե ինչ է պատահել, պատշգամբի տախտակը ընկել է», – sknews-ին ասել է ականատեսներից մեկը։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

Ախալցխեի ուղեգրային հիվանդանոցում sknews-ին հայտնել են, որ հիվանդը հետազոտվում է։