15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա

15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա

Կոլումբիայում 15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա:

Մահափորձը տեղի է ունեցել Բոգոտայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ Միգել Ուրիբեն դիմել է կողմնակիցներին:

Դեռահասը 6 կրակոց է արձակել 39-ամյա թեկնածուի մեջքին։ Գնդակներից մեկը դիպել է սենատորի գլխին, ևս երկու մարդ վիրավորվել է։

Ուրիբեի թիկնապահները կրակ են բացել հարձակվողի վրա և ձերբակալել են։